Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 
  • Կեցցե՛ք, սիրելի հայուհիներ

    Կեցցե՛ք, սիրելի հայուհիներ

    15.04.2023| 22:40
    Սովորաբար խուսափում եմ դիմատետրում անձնական թեմաներ շոշափել ու լուսանկարներ տեղադրել, բայց այս անգամ թույլ տվեք բացառություն անել, քանզի ներքին անհրաժեշտություն եմ զգում շնորհակալությունս հայտնել երկու գեղանի, հեզաբարո, ազնվազարմ հայուհիների. տիկին Գայանեին ու տիկին Աննային` «Վերնատուն» մշակութային օջախի տիրուհիներին, որոնք այս խառնակ, այս տխուր ու անհոգի ժամանակներում փորձում են ոգեղենություն, քնքշանք, սեր, գեղեցկություն ու արվեստ խառնել կյանքին, նիրհող մշակութային կյանքը աշխույժով, արթնացումի կայծերով լցնել և հաճելի, անմոռաց օրեր պարգևել հրավիրյալներին:
  • 1983-2023՝ դեգրադացիա մինչև վերջ

    1983-2023՝ դեգրադացիա մինչև վերջ

    15.04.2023| 22:38
    Վստահ եմ՝ քիչ իմացողներ կլինեն, որ ծանրամարտի 1983 թ. աշխարհի առաջնությունը պիտի անցկացվեր Հայաստանում, սակայն վերջին պահին փոխադրվեց Մոսկվա։ Այդ քայլին Մոսկվայի գնալու իրական պատճառը հետևյալն էր՝ սփյուռքյան հայկական հայտնի կազմակերպություններից մեկը զգուշացրել էր՝ Եղեռնի հուշակոթողի հարևանությամբ գտնվող մարզահամերգայինում Թուրքիայի դրոշի բարձրացում թույլ չի տա, քանի որ այն դիտում է որպես 1915 թ. զոհերի հիշատակի անարգում։
  • Այս օրերին միակ քննարկման խնդիրը Երկրի, հատկապես՝ Արցախի անվտանգության երաշխավորումն է

    Այս օրերին միակ քննարկման խնդիրը Երկրի, հատկապես՝ Արցախի անվտանգության երաշխավորումն է

    15.04.2023| 22:35
    Մի կողմ թողնենք մեր իրավիճակում անսովոր մեծ շուքով մրցաշարի բացման արարողությունը, բայց իրեն միջազգային ահաբեկչական բանդայի կարգավիճակ շնորհած պետության դրոշը այրելը առանձնակի համազգային աղետի վերածել, անգամ ընդհանրապես քննարկման նյութ դարձնել պետք չէ:
  • Աստծունը Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին

    Աստծունը Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին

    15.04.2023| 22:35
    2008 թվականին Երևանի կենտրոնում տերպետրոսյանական ինչ-որ հանրահավաքի մասնակիցներ, որ խառնվել էին սարգսյանական հանրահավաքին, ոտնատակ էին արել ու ջարդոտել Հանրապետական կուսակցության դրոշները: Երբևէ չեմ եղել այդ կուսակցության անդամ կամ համակիր, իսկ հատկապես երբ իշխանության էին, իրենց թերություններն ավելի եմ բարձրաձայնել որպես իշխանություն:
  • ՀՀ քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու,  այդ թվում՝ դրոշ այրելով

    ՀՀ քաղաքացին իրավունք ունի իր բողոքն արտահայտելու, այդ թվում՝ դրոշ այրելով

    15.04.2023| 22:16
    2 տարուց ավելի է՝ Ադրբեջանը գերության մեջ է պահում մեր թվով 100 ռազմագերի տղերքին, այդ թվում՝ խոշտանգելով ու սպանելով նրանց։
  • Միակ մասսայական բանը, որ տեղի է ունենում, թաղումներն են. Սևակ Հակոբյան

    Միակ մասսայական բանը, որ տեղի է ունենում, թաղումներն են. Սևակ Հակոբյան

    15.04.2023| 22:09
    Թե բա՝ Հայաստանում այլևս սպորտային մեծամասշտաբ միջոցառումներ տեղի չեն ունենա Ադրբեջանի դրոշը վառելու պատճառով (հատկապես ՔՊ-ականներն են ասում):
  • Մի շատ կարևոր նկատառում

    Մի շատ կարևոր նկատառում

    15.04.2023| 08:21
    Երբ Փաշինյան Նիկոլը հայտարարում է, որ ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թ. սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա, նա և նրանք, «մոռանում են» Արծվաշենի գործոնը:
  • Ճամփորդ եմ, ճամփիս կսպասեմ

    Ճամփորդ եմ, ճամփիս կսպասեմ

    15.04.2023| 08:17
    Այսօր ծանուցում ստացա: Դուռը խորհրդավոր թակեցին: Տեսնես ո՞վ է տագնապած մոտեցա դռանը և վախվորած դիտակից նայեցի: Երկնագույն խալաթով անդեմ մեկն է դռան առաջ: Բացում եմ. -Ո՞վ եք,-հարցնում եմ:
  • Մահացու «խաղաղություն» կամ ի՞նչ կլինի, երբ 2 թուրք ահաբեկչի փոխարեն ՀՀ լցվեն հազարավորները

    Մահացու «խաղաղություն» կամ ի՞նչ կլինի, երբ 2 թուրք ահաբեկչի փոխարեն ՀՀ լցվեն հազարավորները

    15.04.2023| 08:16
    Եկեք արձանագրենք հետևյալը։ Ապրիլի 10-ին Սիսիանի Աշոտավան գյուղի բնակիչները բռնում են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի։ Հայտնի է դառնում, որ դրանից օրեր առաջ ՀՀ սահմանը Նախիջևանի հատվածում անարգել հատել են թշնամու 2 (որոշ տվյալներով՝ 3) զինծառայողներ՝ ահաբեկիչ-դիվերսանտներ, որոնց օրեր շարունակ չեն կարողացել գտնել և ձերբակալել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու ծառայությունները՝ ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն։ Ըստ ամենայնի՝ տեղյակ էլ չեն եղել։
  • Այսպես է Արևմուտքը մեծ պատերազմներ սարքում

    Այսպես է Արևմուտքը մեծ պատերազմներ սարքում

    14.04.2023| 21:07
    Ռուսական մոտեցումը կողմերի մեջտեղում կանգնելն է, որ բախում չլինի, բախումն էլ չվերածվի մեծ պատերազմի։ Առաջարկվող ՀԱՊԿ օգնությունը դրա համար է։